Պնախարարը հրահանգել է կանխել ռևանշիստների սադրանքները
  Պնախարարը հրահանգել է կանխել ռևանշիստների սադրանքները
13:00     02 07 2022    
Հուլիսի 2-ին Կենտրոնական հրամանատարական կետում պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, զորատեսակների հրամանատարներ, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարներ։ Տեսակապով հանդիպմանը միացել են ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերի և զորամիավորումների հրամանատարները։

Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ ցանկացած պահի պատրաստ լինել ռևանշիստական ուժերի հնարավոր սադրանքները կանխելուն:

Խորհրդակցության ժամանակ վերլուծվել է օպերատիվ իրավիճակը ադրբեջանա-հայկական պետական սահմանին և Ղարաբաղի տնտեսական գոտում, տրվել են ստորաբաժանումների նյութատեխնիկական և մարտական աջակցության ուժեղացման, անձնակազմի զգոնության բարձրացման կոնկրետ հանձնարարականներ։

Պաշտպանության նախարարը դրական է գնահատել կոմանդոսի նորաստեղծ զորամասերի գործունեությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պնախարար   Զաքիր-Հասանով  


Լրահոս