Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» քաղաքական թոք շոուում ասել է ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը։
«Այլ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է։ Ես անձամբ լիովին համաձայն եմ այս առաջնահերթության հետ։ Երեկ առավոտյան իմ եթերում մի դեպք եղավ, որը Բաքվում գնահատվեց որպես անընդունելի։ Ես իմ անունից ներողություն եմ խնդրում Ադրբեջանից այն բանի համար, որ դա տեղի է ունեցել իմ անձնական քաղաքական սխալի պատճառով։ Դժվար ժամանակներ են, սխալներ լինում են»,- ասել է ռուսաստանցի լրագրողը։
Նշենք, որ հունիսի 28-ին Վլադիմիր Սոլովյովը ռուսական «Վեստի FM» պետական ռադիոյի եթերում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կողմից ժամանակավորապես վերահսկվող Ադրբեջանի տարածքում անջատողական ռեժիմի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանին ներկայացրել է որպես «Արցախի ԱԳ նախարար»: