Ուսումնամեթոդական հավաք՝ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներում
 Ուսումնամեթոդական հավաք՝ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներում
12:33     30 06 2022    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված պլանի համաձայն՝ առաջադրանքներն ավելի լավ կատարելու նպատակով զորամասերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումների հրամանատարների և ծառայությունների պետերի ներգրավմամբ անցկացվել է ուսումնամեթոդական հավաք։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից։

Հավաքի ժամանակ քննարկվել են սպաների պարտականությունները՝ կապված ստորաբաժանումների համակարգված գործունեության բարելավման, առաջադրանքների կատարման ժամանակ անձնակազմի գործնական հմտությունների ու կարողությունների կատարելագործման, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակի բարձրացման հետ:

Ուսումնամեթոդական պարապմունքների ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի հանգամանալից փոխանակում ադրբեջանական բանակի մարտունակության վրա ազդող թեմաների շուրջ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս