Զաքիր Հասանով. Հայաստանի հետ սահմանին ցանկացած սադրանքի անմիջապես արձագանքվում է
  Զաքիր Հասանով.  Հայաստանի հետ սահմանին ցանկացած սադրանքի անմիջապես արձագանքվում է
14:23     27 06 2022    
Ադրբեջանա-հայկական սահմանին ցանկացած սադրանքին ի պատասխան՝ անմիջապես ձեռնարկվում են համարժեք պատասխան միջոցներ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հունիսի 26-ի՝ Զինված ուժերի օրվա կապակցությամբ «Ազերթաջ»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

«Իրավիճակը ադրբեջանա-հայկական պետական սահմանի այն հատվածում, որտեղ տեղակայված են ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ, և Ադրբեջանի Հանրապետության այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, գտնվում է մեր մշտական հսկողության տակ։ Ցանկացած սադրանքին ի պատասխան՝ անմիջապես ձեռնարկվում են համարժեք պատասխան միջոցներ»,- ասել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Ադրբեջան  


Լրահոս