Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Ճեպազրույցում, որը տեղի է ունեցել նախքան նավերի մեկնումը, Ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Սուբհան Բեքիրովը լսել է զորավարժությունների ընթացքի և առաջիկա անելիքների մասին զեկույցները։
Նշվել է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել նավային մարտավարական խմբերի և հատուկ նշանակության ուժերի համատեղ գործունեությունը տարբեր պայմաններում իրենց առաջադրանքները կատարելիս, կատարելագործել հրամանատարների և շտաբների մարտական գործողություններ կազմակերպելու հմտությունները։