Ադրբեջանցի օդաչուները ավիահարվածներ են հասցրել «Անատոլիական արծիվ-2022»-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:04
21 06 2022
Թուրքական Քոնիայում անցկացվում են «Անատոլիական արծիվ-2022» միջազգային մարտավարական-թռիչքային վարժանքներ։
Ինչպես Zinvor.info-յին հայտնեցին ՊՆ մամուլի ծառայությունից, վարժանքների առաջին փուլում մասնակիցները տեղեկացվել են անվտանգության կանոնների մասին, բացատրվել են թռիչքների և այլ առաջադրանքների հետ կապված հարցեր:
Պլանի համաձայն՝ ռազմական օդաչուները, պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացնելուց հետո, օդային հարվածներ են հասցրել նախանշված թիրախներին։
Բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվել են:
Նշենք, որ միջազգային մարտավարական-թռիչքային վարժանքները կշարունակվեն մինչև հուլիսի 1-ը։