Զաքիր Հասանովը կարգադրել է բարձրացնել զորքերի մարտունակությունը Քելբեջարի և Լաչինի դիրքերում
12:24
17 06 2022
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպել են՝ պետական սահմանի Քելբեջարի և Լաչինի շրջանների տարածքում տեղակայված մարտական դիրքերում ծառայող անձնակազմի հետ։
Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, կլիմայական ծանր պայմաններում և կտրուկ ռելիեֆով տարածքներում ծառայող զինծառայողների հետ հանդիպմանը նախարարը բարձր է գնահատել նրանց մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը։
Այնուհետև Զ.Հասանովը հետևել է հակառակ կողմի գործունեությանը, դիտակետերում ստուգել օպտիկական դիտելու սարքերի և տեխնիկական միջոցների հնարավորությունները։
Ծանոթանալով կացարաններում ստեղծված պայմաններին՝ նախարարն ասել է, որ այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ բարձրակարգ կազմակերպվածություն և մարտական հերթապահություն ապահովելու համար։