Հարավային Կովկասը տարիներ շարունակ ապաինտեգրված էր հայկական օկուպացիայի պատճառով. Իլհամ Ալիև
 Հարավային Կովկասը տարիներ շարունակ ապաինտեգրված էր հայկական օկուպացիայի պատճառով.  Իլհամ Ալիև
14:10     15 06 2022    
Ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավորություն է տարածաշրջանի համար:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Սա եզակի հնարավորություն է։ Հարավային Կովկասը տարիներ շարունակ ապաինտեգրվել է հայկական օկուպացիայի պատճառով»,- ասել է պետության ղեկավարը՝ նշելով, որ հիմա դա շտկելու հնարավորություն է ստեղծվել։

Նա երախտագիտություն է հայտնել Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնին՝ ֆորումի նիստերից մեկը Շուշայում կազմակերպելու համար, որտեղ «նրա մասնակիցները կկարողանան իրենց աչքերով տեսնել այնտեղ տիրող իրավիճակը, տեսնել, թե ինչ ավերակներ են թողել հայերը օկուպացիայից հետո»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս