Գլոբալ ֆորումը թույլ կտա քննարկել, թե ինչպես կարելի է աշխարհն ավելի անվտանգ դարձնել. Ադրբեջանի նախագահ
 Գլոբալ ֆորումը թույլ կտա քննարկել, թե ինչպես կարելի է աշխարհն ավելի անվտանգ դարձնել.  Ադրբեջանի նախագահ
18:08     15 06 2022    
Աշխարհը փոխվում է, երբեմն տեղի է ունենում տարբեր կարծիքների բախում, ինչն անհրաժեշտ է լուծումներ մշակելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է քննարկել իրավիճակը Եվրոպայում։

«Գլոբալ ֆորումը թույլ կտա կենտրոնացնել տարբեր կողմերի կարծիքները։ Դա թույլ կտա քննարկել, թե ինչպես կարելի է աշխարհն ավելի անվտանգ դարձնել, ինչ դեր ունեն առաջատար ֆինանսական հաստատությունները, այդ թվում՝ պարենային ճգնաժամի, դրա հետևանքով միգրացիայի աճի հարցում»,- հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ բոլոր այս մարտահրավերները փոխվում են, ոչինչ մշտական չէ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս