Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը. Պատմությունն արդեն գրված է. Իլհամ Ալիև
 Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը. Պատմությունն արդեն գրված է.  Իլհամ Ալիև
15:06     15 06 2022    
Ադրբեջանի Սահմանադրությունը նախատեսում է հավասար իրավունքներ երկրում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ հայերի համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանը բազմազգ երկիր է։ Հայ բնակչությունը Ադրբեջանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը չէ։ Մեր Սահմանադրությունը հավասար իրավունքներ է նախատեսում Ադրբեջանում ապրող բոլոր էթնիկ խմբերի համար, այդ թվում՝ այստեղ ապրող հայերի»,- հայտարարել է պետության ղեկավարը։

«Սակայն, ցավոք, մենք Հայաստանի կառավարությունից լսում ենք հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, կարգավիճակի մասին, ինչը բացարձակապես հակաարդյունավետ է և վտանգավոր, այդ թվում՝ հենց Հայաստանի համար», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը։ Պատմությունն արդեն գրված է»,- հավելել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս