Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից
Zinvor.info-յին հայտնել են, որ խորհրդակցությանը մասնակցել են՝ փոխնախարարներ, զորատեսակների հրամանատարներ, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների պետեր։ Խորհրդակցության աշխատանքներին տեսակապի միջոցով ներգրավվել են՝ ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերի և միավորումների հրամանատարները։
Պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել՝ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակին առաջադրված խնդիրները։
Խորհրդակցությանը գնահատվել է զորատեսակների անցած մեկ ամսվա գործունեությունը, ուշադրության է ներկայացվել մարտական պատրաստությանն ու բարոյահոգեբանական վիճակին, պաշտպանական համակարգին և համակողմանի աջակցությանը վերաբերող հարցեր՝ զորքերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու և փոխգործակցությունը բարելավելու նպատակով համապատասխան խնդիրներ են դրվել հրամանատարական կազմի առջև:
Խորհրդակցությանը հատուկ ընդգծվել է՝ իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացվող ուսումնական և գործնական պարապմունքների ինտենսիվության և որակի բարձրացման կարևորությունը։
Զ.Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ հետևողականորեն բարձր մակարդակի վրա պահելու մարտական պատրաստությունը, մեր ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին անհապաղ և համարժեք պատասխան տալու համար։
Ընդգծվել է՝ ինժեներական պատշաճ աջակցության միջոցառումները շարունակելու, ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերում զորքերի ծառայության կազմակերպման, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների բարելավման և անվտանգության կանոնների նկատմամբ մեծ ուշադրություն դարձնելու կարևորությունը։