«ՌԻԱ Նովոստին» արգելափակված է Ադրբեջանում, Բաքուն պատասխան հարված է հասցնում
 «ՌԻԱ Նովոստին» արգելափակված է Ադրբեջանում, Բաքուն պատասխան հարված է հասցնում
13:52     06 06 2022    
Ադրբեջանի տարածքում արգելափակվել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության մուտքը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին» հրապարակել էր ընդլայնված հարցազրույց՝ ղարաբաղցի անջատողականների «պետական նախարար» Արտակ Բեգլարյանի հետ, որը լայն արձագանք է գտել ադրբեջանական հասարակության շրջանում։

Այս սադրիչ հարցազրույցը Բաքվում գնահատել են որպես Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կոպիտ խախտում։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԻԱ-Նովոստի   Ադրբեջան  


Լրահոս