Ադրբեջանցի «ծով ակատուները» կատարելագործում են իրենց հմտությունները «Էֆես-2022»-ում
11:53
03 06 2022
Իզմիր քաղաքում (Թուրքիա) անցկացվող «Էֆես-2022» բազմազգ զորավարժությունների ընթացքում կատարվել են հերթական փուլի առաջադրանքները։
ՊՆ մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնում են, որ միջազգային վարժանքների պլանի համաձայն՝ զորավարժությունների մասնակիցները հաջողությամբ կատարել են պայմանական ահաբեկչական ջոկատի կողմից մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի հայտնաբերման և վնասազերծման առաջադրանքներ, ուղղաթիռներից օդային հարված են հասցրել պայմանական հակառակորդի օբյեկտներին, գրավել ափամերձ գոտում գտնվող բարձունքը և տարհանել վիրավորներին:
Առանձին համազորային բանակի և Ռազմածովային ուժերի զինծառայողների մասնակցությամբ միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 9-ը։