Ադրբեջանի ՊՍԾ. Մայիսի 28-ին հայերն իրենք են սպանել իրենց զինվորին. ՖՈՏՈՓԱՍՏ
  Ադրբեջանի ՊՍԾ.  Մայիսի 28-ին հայերն իրենք են սպանել իրենց զինվորին.  ՖՈՏՈՓԱՍՏ
10:09     31 05 2022    
2022 թվականի մայիսի 28-ին հայկական մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ադրբեջանա-հայկական պետական սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Հայաստանի զինված ուժերի զինծառայող է ծանր վիրավորվել։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը:

Այս կապակցությամբ պաշտոնապես հայտարարում ենք, որ տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Մեր ստորաբաժանումների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրում արձանագրվել են հայ զինծառայողների կողմից կարգապահական խախտումներ՝ ոչ սթափ վիճակում։ Այսպես, ժամը 10:37-ին վրանում արձակվել է 1 կրակոց, իսկ 8 րոպե անց՝ ժամը 10:45-ին՝ ևս 2 կրակոց։ Որոշ ժամանակ անց վրանից մեկ մարդ է տարհանվել։

Դիտարկումները, լուսանկարների, տեսանյութի և այլ նյութերի վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջադեպը տեղի է ունեցել հայ զինվորականների միջև։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՍԾ  


Լրահոս