Ազատագրված տարածքների մակերեսը հավասար է չորս Լյուքսեմբուրգի, մեկ Լիբանանի. Իլհամ Ալիև
 Ազատագրված տարածքների մակերեսը հավասար է չորս Լյուքսեմբուրգի, մեկ Լիբանանի.  Իլհամ Ալիև
09:01     30 05 2022    
Ազատագրված տարածքների մակերեսը հավասար է չորս Լյուքսեմբուրգի, մեկ Լիբանանի, այսինքն՝ պատկերացրեք, թե ինչ մեծ աշխատանք է սպասվում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ մայիսի 27-ին ելույթ ունենալով Զանգիլանի շրջանի Աղալը գյուղում հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ «բոլորը պետք է իմանան նաև, որ ականազերծման աշխատանքները շարունակվում են, բնականաբար, բոլոր այս տարածքները մաքրված են ականներից»:

«Մարդիկ, որոնք այստեղ ապրելու են, պետք է հաշվի առնեն, որ կարող են այցելել միայն ականազերծված տարածքներ: Որովհետև այս սպառնալիքը դեռ կա։ Հայերը օկուպացիայի ժամանակ և պատերազմից հետո, երբ իրենց ժամանակ տրվեց մեր հողերը լքելու համար, կրկին դիմելով կեղտոտ քայլերի՝ տեղադրեցին բազմաթիվ ականներ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս