Կարսում շարունակվում են թուրք և ադրբեջանցի զինվորականների համատեղ զորավարժությունները
 Կարսում շարունակվում են թուրք և ադրբեջանցի զինվորականների համատեղ զորավարժությունները
12:09     23 05 2022    
Կարսում շարունակվում են «Հեյդար Ալիև-2022» միացյալ գումարտակի օպերատիվ խմբի զորավարժությունները՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի մասնակցությամբ։

Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը։

Նշվել է, որ զորավարժությունների հերթական փուլն անցկացվել է «Բարձր մակարդակի դիտորդի օր» անվան տակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հեյդար-Ալիև-2022  


Լրահոս