Ադրբեջանցի զինծառայողները շարունակում են մասնակցել «Էֆես-2022» զորավարժություններին - ՏԵՍԱՆՅՈՒԹ
16:49
23 05 2022
Շարունակվում են Իզմիր քաղաքում (Թուրքիա) անցկացվող «Էֆես-2022» բազմազգ զորավարժությունները։
Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, միջազգային վարժանքների պլանի համաձայն՝ զինծառայողները գործնական կրակ են վարել ատրճանակներից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և գնդացիրներից։
Բացի այդ, հաջողությամբ կատարվել են վիրավոր զինծառայողին առաջին բուժօգնություն ցուցաբերելու և նրա անվտանգ տարհանման, ինչպես նաև որոնողափրկարարական աշխատանքները։
Նշենք, որ միջազգային վարժանքները, որոնցում ներգրավված են Առանձին համազորային բանակի և Ռազմածովային ուժերի զինծառայողները, կշարունակվեն մինչև հունիսի 9-ը։