Ադրբեջանում ստեղծվել է Ազգային պաշտպանության համալսարան
 Ադրբեջանում ստեղծվել է Ազգային պաշտպանության համալսարան
10:09     21 05 2022    
Ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված միջոցառումների շրջանակում ստեղծվել է Պաշտպանության ազգային համալսարան՝ ռազմական կրթության ոլորտում կառավարումը բարելավելու նպատակով։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ նորաստեղծ Ազգային պաշտպանության համալսարանի ներքո կգործեն նախկին Զինված ուժերի ռազմական ակադեմիան, Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցը և այլ հատուկ նշանակության ուսումնական հաստատություններ։

Այն կներառի Ռազմական գիտահետազոտական ինստիտուտը, Ռազմական կառավարման ինստիտուտը, Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցը, ադրբեջանական բանակի ուսումնամարզական կենտրոնը, Հեյդար Ալիևի անվան ռազմական լիցեյը, Ջամշիդ Նախչըվանսկու անվան ռազմական լիցեյը և Բժշկական համալսարանի բժշկական ֆակուլտեը:

Իրականացվող կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում մեր բանակում հաջողությամբ զարգանում է գիտության և ռազմական կրթության ոլորտը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս