Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Շուշայում «Հետկոնֆլիկտային հումանիտար օրակարգի զարգացում. կայուն զարգացում մշակութային միջավայրի վերածնման միջոցով» միջազգային համաժողովի բացման ժամանակ հայտարարել է՝ Շուշայի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը։
«Շուշայում ազատագրման առաջին օրերից սկսվեց վերականգնման գործընթացը։ Հուշարձաններից շատերն արդեն վերականգնվել են։ Բոլոր աշխատանքներն իրականացվում են հիմնական հատակագծին համապատասխան, որում հատուկ ուշադրություն է դարձվում մշակութային հուշարձանների վերականգնմանը»,- հայտարարել է Ա.Քերիմովը։
Նա նշել է, որ Շուշայում բնակելի համալիրի շինարարության ավարտը թույլ կտա նախկին հարկադիր վերաբնակներին վերադառնալ իրենց հայրենի քաղաք։