Ադրբեջանը շարունակում է Զանգեզուրի միջանցք տանող ճանապարհի շինարարությունը - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանը շարունակում է Զանգեզուրի միջանցք տանող ճանապարհի շինարարությունը -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:08     14 05 2022    
Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ (Զանգեզուրի միջանցք) ավտոմայրուղու շինարարությունը, որի հիմքը դրել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, շարունակվում են արագ տեմպերով։

Ադրբեջանի պետական ավտոմոբիլային ճանապարհների գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին Zinvor.info-յին հայտնել է, որ ճանապարհը նախագծվել և կառուցվում է I տեխնիկական կատեգորիային համապատասխան։

Այն սկսվում է Ֆիզուլիի շրջանի Ահմեդբեյլի գյուղից։ Երթուղու առաջին 77 կմ-ը լինելու է 6 գոտի, իսկ մնացած 46,6 կմ-ը՝ չորս գոտի: Ճանապարհի լայնությունը կկազմի համապատասխանաբար 29,5 և 21,5 մ։

Հորադիզ - Ջաբրայիլ - Զանգիլան - Աղբենդ 123,6 կմ երկարությամբ մայրուղու վրա նախատեսվում է կառուցել 15 ավտոմոբիլային կամուրջ, 5 վերգետնյա անցում, 54 ստորգետնյա անցում։

Ընթացքի մեջ են 14 կամուրջների, 3 վերգետնյա անցումների, 38 ստորգետնյա անցումների կառուցումը։

Կառուցվում է երեք թունել՝ 6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Արդեն փորվել է մեկ թունել՝ 1019 մետր երկարությամբ, դրանում բետոնապատման աշխատանքներ են ընթանում։ 1810 մ երկարությամբ երկրորդ թունելում փորվել է 450 մետր, 3171 մետր երկարությամբ երրորդ թունելում՝ 500 մետր։

Ներկայումս ճանապարհի առաջին 110 կմ հատվածում նույնպես հողային աշխատանքներ են իրականացվում՝ ճանապարհի լայնացման և պրոֆիլավորման և նոր ենթաշերտի կառուցման համար, զուգահեռաբար կատարվում է ասֆալտբետոնե ծածկ:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին։

Հորադիզ - Ջաբրայիլ - Զանգիլան - Աղբենդ մայրուղին, լինելով Հաջիգաբուլ - Հորադիզ - Աղբենդ - Զանգեզուր հիմնական մայրուղու մի մասը, մեծ նշանակություն ունի Զանգիլանը Ադրբեջանի այլ շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու առումով։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զանգեզուր  


Լրահոս