Միլլի Մեջլիսն օրինագիծ է ընդունել Շուշա քաղաքի անվան օգտագործման կարգի մասին
 Միլլի Մեջլիսն օրինագիծ է ընդունել Շուշա քաղաքի անվան օգտագործման կարգի մասին
09:05     14 05 2022    
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը երրորդ ընթերցմամբ ընդունել է Շուշա քաղաքի անվան օգտագործման կարգի մասին օրինագիծը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, պատգամավորները երրորդ ընթերցմամբ քննարկել են փոփոխությունները Ադրբեջանի քաղաքաշինության և շինարարության օրենսգրքում, ինչպես նաև «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշայի մասին», «Ձեռնարկատիրության մասին», «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մշակույթի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում:

Փոփոխության համաձայն՝ «Շուշա» բառի օգտագործումը թույլատրվում է միայն համապատասխան գործադիր մարմնի կողմից որոշված մարմնի համաձայնությամբ, իրավաբանական անձանց, այդ թվում՝ ԶԼՄ-ների անվանումներում, պարգևների և մրցանակների, տեղական, ազգային կամ միջազգային միջոցառումների, փառատոնների, ցուցահանդեսների, կոնֆերանսների, սեմինարների անվանումներում, կոմերցիոն և գովազդային նպատակներով, ապրանքային նշանների և աշխարհագրական ցուցանմուշների վրա։

Պատգամավորները կողմ են քվեարկել փոփոխությունների նախագծին (երրորդ ընթերցում)։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ադրբեջան  


Լրահոս