Ադրբեջանի ՊՆ. Կասպից ծովում հայտնաբերված ականները վնասազերծվել են
  Ադրբեջանի ՊՆ.  Կասպից ծովում հայտնաբերված ականները վնասազերծվել են
15:55     10 05 2022    
Մայիսի 10-ին Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղանքում հետախուզության ժամանակ՝ ջրի տակ մինչև 60 մ խորության վրա հայտնաբերված 6 խոշոր նավային ականների վնասազերծման գործընթացը հաջողությամբ ավարտվել է։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ ականները վնասազերծել են համապատասխան նավերի և ռազմածովային նավատորմի մասնագիտացված մասնագետների միջոցով՝ պետական այլ կառույցների հետ համագործակցությամբ՝ անվտանգության միջոցառումների պահպանմամբ։

Ընդհանուր առմամբ, ականազերծման գործընթացին ներգրավվել է 4 ռազմանավ, 4 կատեր և 133 զինվորական։

Ներկայումս Կասպից ծովի ադրբեջանական հատվածում բոլոր գործողությունները շարունակվում են սովորական ռեժիմով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս