Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան այցելել են Շուշա քաղաք
|
|
Մայիսի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մեկնել են Շուշա քաղաք։
|
Այս մասին տեղեկացնում է «Ազերթաջ»-ը։
Ադրբեջանի նախագահը և առաջին տիկինը տեղեկացվել են Շուշայի վարչական շենքում ավարտական հարդարման և շենքի շրջակայքի բարեկարգման աշխատանքների մասին։
Նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ծանոթացել են Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից՝ Քաղցրահամ ջրի բաղնիքում (Şirin su hamamı), ադրբեջանական թառը կատարելագործած թառահար, կոմպոզիտոր և վարպետ Սադըգջանի տանը, Մեհմանդարովների կալվածքային համալիրում իրականացվելիք վերականգնողական աշխատանքներին:
Երկրի ղեկավարը և առաջին տիկինը ծանոթացել են նաև Shusha Boutique Hotel հյուրանոցի և «Շուշա» ռեալ դպրոցի վերանորոգման և վերականգնման աշխատանքներին։
Այնուհետև նախագահ Իլհամ Ալիևը Շուշա քաղաքում մասնակցել է «Ազերիշիգ» ԲԲԸ-ի թվային կառավարման կենտրոնի բացմանը։
Դրանից հետո երկրի ղեկավարը հանդես է եկել ուղերձով:
Հեշթեգներ.
Բախագահ