Ադրբեջանական բանակում ընտրում են քիմիական պաշտպանության լավագույն դասակը
 Ադրբեջանական բանակում ընտրում են քիմիական պաշտպանության լավագույն դասակը
13:24     06 05 2022    
2022 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում անցկացվել է՝ «Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության լավագույն դասակ» կոչման մրցույթ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Ըստ տեղեկատվության՝ մրցույթի ընթացքում կատարվել են թունավոր նյութերի հայտնաբերման, ճառագայթման և քիմիական հետախուզության առաջադրանքները, ինչպես նաև կատարելագործվել են զորքերի տարբեր մարտական գործողությունների ժամանակ աերոզոլային դիմակավորման գործնական և դաշտային հմտությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանական-բանակ  


Լրահոս