Ադրբեջանում կպատրաստվեն ազատագրված գյուղերի գլխավոր հատակագծերը
 Ադրբեջանում կպատրաստվեն ազատագրված գյուղերի գլխավոր հատակագծերը
16:11     05 05 2022    
«Յուրաքանչյուր ազատագրված շրջանում գյուղերի վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին ոչ վաղուց տեղեկացվել է հանրությանը։ Մենք պլանավորված կարգով վերականգնելու ենք նաև գյուղերը»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մայիսի 4-ին՝ Վահիդ Հաջիևին Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մաս կազմող Զանգիլանի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակվելու հետ կապված տեսաձևաչափով ընդունելու ժամանակ։

«Յուրաքանչյուր ստեղծվող, վերականգնված գյուղ պետք է գլխավոր հատակագիծ ունենա, և ներկա ժամանակ գլխավոր հատակագծերը մշակվում են»,- հավելել է նախագահը։

Պետության ղեկավարը նշել է նաև, որ իրեն ներկայացվել է Զանգիլան քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս