Կասպից ծովի ադրբեջանական հատվածում հայտնաբերվել են ծովային ականներ. ՊՆ
 Կասպից ծովի ադրբեջանական հատվածում հայտնաբերվել են ծովային ականներ.  ՊՆ
09:15     04 05 2022    
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում UMID BABEK OPERATING COMPANY-ի մասնաճյուղի կողմից իրականացվող հետախուզական աշխատանքների ընթացքում մինչև 60 մետր խորության վրա անհայտ օբյեկտներ են հայտնաբերվել։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, Ռազմածովային ուժերի համապատասխան նավերի և մասնագետների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ հայտնաբերված առարկաները 6 խոշոր ծովային ականներ են (KB-1), որոնք նախկին ԽՍՀՄ-ի ժամանակ ջուրն են նետել՝ անտեսելով անվտանգության կանոնները:

Այս տարվա մայիսի 9-ից պետական այլ կառույցների հետ համագործակցությամբ նախատեսվում է շարունակել հայտնաբերված ականների վնասազերծման և որոնողական աշխատանքները։

Անվտանգության նկատառումներով ականների հայտնաբերման տարածքը ժամանակավորապես փակվել է նավերի երթևեկության համար: Կասպից ծովի ադրբեջանական հատվածում քաղաքացիական նշանակության աշխատանքները շարունակվում են սովորական ռեժիմով։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս