Իլհամ Ալիև. Ղարաբաղի հայերից դրական ազդանշաններ ենք ստանում
  Իլհամ Ալիև.  Ղարաբաղի հայերից դրական ազդանշաններ ենք ստանում
17:04     29 04 2022    
«Մենք արդեն շատ դրական ազդանշաններ ենք ստանում Ղարաբաղի հայերից».

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևը՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը։

«Ղարաբաղում ապրող հայերին մենք համարում ենք մեր քաղաքացիները։ Հուսով ենք, որ նրանք նույնպես շուտով կհասկանան, որ որպես Ադրբեջանի քաղաքացիներ կունենան բոլոր իրավունքներն ու ազատությունները, և նրանց անվտանգությունը կապահովվի։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, բազմազգ երկիր է, և բոլոր էթնիկ խմբերն այստեղ ապրում են խաղաղության պայմաններում և արժանապատիվ, այդ թվում՝ էթնիկ հայերը։ Մենք հայկական փոքրամասնություն ունենք, և նրանք որևէ խնդիր չունեն»,- հայտարարել է պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս