Հայաստանը չի կարող շարունակել ապրել որպես մեկուսացված կղզի. Իլհամ Ալիև
 Հայաստանը չի կարող շարունակել ապրել որպես մեկուսացված կղզի.  Իլհամ Ալիև
10:31     29 04 2022    
Ներկայումս Ադրբեջանի հիմնական ուշադրությունը կենտրոնացված է այն բանի վրա, թե ինչպես վերականգնել Ղարաբաղը և հնարավորինս շուտ այնտեղ վերադարձնել նախկին հարկադիր վերաբնակներին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը։

«Միևնույն ժամանակ, մեր խաղաղության օրակարգը և նախաձեռնությունները, որոնք հրապարակայնորեն հայտարարվել և աջակցվել են միջազգային հանրության կողմից, ուղղված են տարածաշրջանային զարգացմանը և տարածաշրջանային զարգացման նոր հնարավորություններին Հարավային Կովկասում՝ ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք 30 տարով կորցրեցինք այդ հնարավորությունը Հայաստանի անջատողականության ու ագրեսիայի պատճառով, իսկ Հարավային Կովկասը չինտեգրվեց»,- ասել է պետության ղեկավարը։

«Այո, Ադրբեջանի և Վրաստանի միջև կա շատ սերտ համագործակցություն, որն արդեն իսկ կարևոր է երկկողմ և միջազգային մակարդակներում, բայց միևնույն ժամանակ, Հայաստանում պետք է ըմբռնում լինի, որ նրանք չեն կարող շարունակել ապրել որպես մեկուսացված կղզի։ Նրանք պետք է կարգավորեն հարաբերությունները մեզ հետ, հրաժարվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից և չվարանեն Հարավային Կովկասում տարածաշրջանային մակարդակով հարաբերությունների հաստատման հարցում»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս