Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին ամառային նստաշրջանի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը։
Նրա խոսքով, այսօր Բաքվում 30 հազար հայ է ապրում։
«Նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են։ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների: Հայաստանից իմ գործընկերներին հրավիրում եմ երկխոսության:
Այս բարդ իրավիճակից միակ ելքը երկկողմ բանակցություններն են՝ ԵԽ արժեքներից մեկը։ Մենք կարող ենք նստել բանակցային սեղանի շուրջ և լուծել հումանիտար և նույնիսկ փոխվստահության վերականգնման հարցեր»,- հայտարարել է Սամեդ Սեյիդովը։