Ինչպես
Zinvor.info-յին հաղորդել են ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման պաշտոնական արարողության ժամանակ Զ.Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջանի և Լատվիայի միջև ռազմական համագործակցությունը՝ հիմնված բարեկամական հարաբերությունների վրա, իրականացվում է, ինչպես ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերի շրջանակներում, այնպես էլ երկկողմանի հիմունքներով և անշեղորեն զարգանում է։
Շնորհակալություն հայտնելով անկեղծ ընդունելության համար՝ Ա.Պաբրիկսը նշել է, որ մեր պետությունների միջև հարաբերությունները ամրապնդված են բարեկամության կապերով։ Ընդգծվել է, որ Լատվիան հանդիսանում է Ադրբեջանի կարևոր գործընկերը եվրոպական անվտանգության կազմակերպություններում և ՆԱՏՕ-ում։ Փոխվարչապետը նշել է նաև լատվիացի մասնագետների պատրաստակամությունը՝ մասնակցելու ազատագրված տարածքները ականներից և չպայթած զինամթերքից մաքրելու գործընթացին։