Ադրբեջանցի հրետանավորները դիպուկ կրակով ոչնչացրել են բոլոր թիրախները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանցի հրետանավորները դիպուկ կրակով ոչնչացրել են բոլոր թիրախները.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:09     26 04 2022    
2022 թվականի մարտական պատրաստության հաստատված պլանի համաձայն՝ դասընթացներ են անցկացվում հրթիռային և հրետանային ստորաբաժանումներում կրակային աջակցության խմբերի հրամանատարների համար։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, պարապմունքների ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են զինանոցում ներառված ժամանակակից հրետանային սարքավորումների մարտավարական և տեխնիկական առանձնահատկությունները և դրանց կիրառման կանոնները։ Բացի այդ, հրետանային հետախույզերը կատարելագործում են օպտիկական սարքերի միջոցով թիրախների կոորդինատների հայտնաբերման և կրակի կառավարման իրենց գործնական հմտությունները:

Տեսական պարապմունքների ավարտից հետո հրետանավորները բարձր պրոֆեսիոնալիզմով կատարել են պայմանական հակառակորդի թիրախների ոչնչացման կրակային առաջադրանքներ:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս