SIPRI. Ադրբեջանը ՀՆԱ-ում ռազմական ծախսերի ամենաբարձր մասնաբաժին ունեցող երկրների հնգյակում է
  SIPRI.  Ադրբեջանը ՀՆԱ-ում ռազմական ծախսերի ամենաբարձր մասնաբաժին ունեցող երկրների հնգյակում է
12:01     25 04 2022    
Ադրբեջանը ՀՆԱ-ում ռազմական ծախսերի ամենաբարձր մասնաբաժին ունեցող երկրների շարքում 5-րդն է։

Ինչպես ահյտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։

Այսպես, SIPRI-ի տվյալներով՝ Ադրբեջանի ռազմական ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է 5,3%։

Ընդ որում, այս ցուցանիշով առաջին տեղում է Օմանը (7,3%), երկրորդը՝ Քուվեյթը (6,7%), երրորդը՝ Սաուդյան Արաբիան (6,6%), Ալժիրը՝ չորրորդը (5,6%)։
Zinvor.info

Հեշթեգներ. SIPRI   Ադրբեջան  


Լրահոս