Հայաստանի Զինված ուժերը դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել Զանգիլանի շրջանի ուղղությամբ
 Հայաստանի Զինված ուժերը դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել Զանգիլանի շրջանի ուղղությամբ
09:01     24 04 2022    
Ապրիլի 23-ին ժամը 18:00-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խումբը ադրբեջանա-հայկական սահմանի Զանգիլանի հատվածում փորձել է հատել Ադրբեջանի պետական սահմանը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը, փոխանցում է Zinvor.info-ն։

Նշվում է, որ պետական սահմանապահ ծառայության ձեռնարկած միջոցառումների արդյունքում դիվերսիոն խմբի մուտքն ԱՀ տարածք կանխվել է, դիվերսանտները ստիպված են եղել նահանջել։

Պետական սահմանապահ ծառայությունն այս միջադեպը համարում է հայկական կողմի սադրանք՝ ընդդեմ երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների ստեղծման և համապատասխան աշխատանքների իրականացման։

Հայկական կողմի սադրանքի մասին տեղեկացվել են Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն ներկայացուցիչները։

Պետական սահմանապահ ծառայությունը նշում է, որ եթե այս իրավիճակը կրկնվի, ադրբեջանական կողմն ավելի լուրջ միջոցներ կձեռնարկի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զանգիլան  


Լրահոս