Ադրբեջանի բնակչության 14 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. Իլհամ Ալիեւ
 Ադրբեջանի բնակչության 14 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ.  Իլհամ Ալիեւ
18:00     26 04 2021    
«Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս` Ասիական-խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների հետ հարաբերություններին»:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին՝ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում տեսաձևաչափով ելույթի ժամանակ ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նախագահը նշել է, որ COVID-19 համավարակի պատճառով աշխարհի երկրները կանգնած են նոր մարտահրավերների առջև. «Առաջին օրերից Ադրբեջանի կառավարությունը անհրաժեշտ քայլեր ձեռնարկեց համավարակի դեմ պայքարելու համար: Ներկայացվեց լայն սոցիալ-տնտեսական փաթեթ՝ տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը նվազեցնելու, մասնավոր հատվածին աջակցելու և մակրոտնտեսական ու ֆինանսական կայունությունը ապահովելու համար: Մենք պատվաստումը սկսեցինք հունվարից: Մինչ օրս օգտագործվել է 1,4 միլիոն պատվաստանյութ, ինչը կազմում է մեր բնակչության 14 տոկոսը: Բայց միայն ազգային մակարդակով ձեռնարկվող ջանքերը բավարար չեն՝ ամբողջ աշխարհում համավարակը կանխելու համար»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս