Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այցի ընթացքում նախագահի օգնականը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Բասի, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի առաջին տեղակալ Յուրի Քիմի, ինչպես նաև ժողովրդավարության, աշխատանքի և մարդու իրավունքների հարցերով օգնական Ռոբերտ Ջիլքրիստի հետ:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ոլորտում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընդգրկող հարցերի լայն շրջանակ։
Zinvor.info