Իլհամ Ալիև. Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր, հավերժ կապրի
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր, հավերժ կապրի
16:02     22 04 2022    
Ապրիլի 22-ին Շուշայում իր աշխատանքն է սկսել Աշխարհի ադրբեջանցիների V համագումարը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ միջոցառմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Այն, որ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918 թվականին Հայաստանին նվիրեց Իրևանը, այն, որ 1920 թվականին խորհրդային կառավարությունը Զանգեզուրը փոխանցեց Հայաստանին, պատմական փաստ է։ Պատրաստվում էր նաև մեկ այլ սադրանք՝ Ղարաբաղի փոխանցումը Հայաստանին։ Բայց հետո որոշվեց Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում։ Ստեղծվեց բացարձակ արհեստական կազմավորում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որի կազմում ընդգրկվեց Շուշան։ Նպատակը մեկն էր՝ հայացնել Ղարաբաղը և Շուշան, թեև այն ժամանակ Լեռնային Ղարաբաղում երկու անգամ ավելի շատ ադրբեջանցիներ կային, քան հայեր։

Մենք դիմացանք երկու դար, բայց ի վերջո երկաթե բռունցքը իջավ հայ օկուպանտների գլխին և պատմական արդարությունը հաղթանակեց»,- իր ելույթում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր Ադրբեջանը նոր դարաշրջան է սկսում: Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր, կապրի հավերժ, մենք ամուր կանգնած ենք մեր ազատագրված հողերի վրա»,- շարունակել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս