Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ օկուպացիայի ընթացքում տասնյակ հազարավոր հեկտար ցանքի համար պիտանի հողատարածքներ չեն ոռոգվել, ինչի արդյունքում դրանք փաստացի դուրս են բերել տնտեսական շրջանառությունից։ Իսկ գոյություն ունեցող ջրամբարների միտումնավոր ոչնչացումը Ղարաբաղի ագրարային ոլորտում Հայաստանի ավերիչ գործունեության արդյունքն է։ Դրա լավ օրինակն է Քյոնդելենչայի ջրամբարը։
Ընդհանուր համակարգի մաս կազմող «Քյոնդելենչայ-1», «Քյոնդելենչայ-2» և «Աշաղը Քյոնդելենչայ» ջրամբարների վերականգնումը թույլ կտա ոռոգել Ֆիզուլիի շրջանում 6 200 հա ցանքատարածքներ։
Նշենք, որ օկուպացիայից ազատագրված տարածքներում ընդհանուր առմամբ կառուցվում կամ վերանորոգվում է 9 ջրամբար։ Ղարաբաղի հարուստ ջրային ռեսուրսների ճիշտ և արդյունավետ կառավարումը կարագացնի տարածաշրջանի տնտեսական զարգացումը։