Հայրենական պատերազմի հերոսը նշանակվել է Բաքվի զորամասի հրամանատար
 Հայրենական պատերազմի հերոսը նշանակվել է Բաքվի զորամասի հրամանատար
13:45     21 04 2022    
ՆԳՆ ներքին զորքերի Şahin N զորամասի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, Հայրենական պատերազմի հերոս, գնդապետ Զաֆար Յուսիբովը նշանակվել է նոր պաշտոնի։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այդ մասին հրամանը ստորագրել է ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովը։

Հրամանի համաձայն՝ Զ.Յուսիբովը նշանակվել է Բաքվում տեղակայված Ներքին զորքերի զորամասերից մեկի հրամանատար։

Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ԶԼՄ-ներ և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, ոստիկանության մայոր Էլշադ Հաջիևը հաստատել է Report-ի տեղեկությունը։

Հայրենական պատերազմի տարիներին հերոսաբար կռվել է Մուրովդաղի, Քելբեջարի, Ջաբրայիլի, Խոջավենդի շրջաններում։ Զ.Յուսիբովն առաջինն է բարձրացրել Ադրբեջանի դրոշը օկուպացիայից ազատագրված Հադրութի վրա։ Հերոսը վիրավորվել է Խոջավենդի շրջանի Թուղ գյուղի համար մղվող մարտերում, սակայն թաքցրել է դա։ Վիրավոր լինելով՝ երեք օր անձնուրաց կռվել է։

Դեռ վերքը չբուժված՝ Զ.Յուսիբովը կրկին նետվել է մարտի։ Մասնակցել է Քելբեջարի ազատագրմանը։

Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Զ.Յուսիբովին շնորհվել է Հայրենական պատերազմի հերոսի կոչում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զորամաս  


Լրահոս