Թուրք զինծառայողները վարժանքներ են անցկացրել ադրբեջանցի կոմանդոսների համար
 Թուրք զինծառայողները վարժանքներ են անցկացրել ադրբեջանցի կոմանդոսների համար
09:56     21 04 2022    
Ադրբեջանում գործող Թուրքիայի զինված ուժերի զորախմբի հրամանատարությունը՝ կոմանդոսի վարժանքներ է անցկացնում ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի համար:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Մասնավորապես, «Տոկունության մարզում» դասընթացի շրջանակներում՝ երկար տարածության երթ է անցկացվել ադրբեջանական հինգ բրիգադների միջև:

Նշենք, որ վարժանքների հիմնական նպատակն է հանդիսանում՝ ադրբեջանական բանակի օպերատիվ ստորաբաժանումների (կոմանդոս) մարտունակության հետագա բարձրացումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս