Ադրբեջանի ՊՆ-ն՝ Քելբեջարի լեռներում ծառայություն կրելու պայմանների մասին - ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:34
19 04 2022
Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կարգադրությամբ ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ ազատագրված տարածքներում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների սոցիալ-կենցաղային պայմանների համակողմանի ապահովման և բարելավման ուղղությամբ։
Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։
Քելբեջարում, բարդ տեղանքով տարածքներում կլիմայական ծանր պայմաններում անձնակազմի օրինակելի ծառայությունն ապահովելու, մարտունակությունը և մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա պահելու նպատակով իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։
Զինծառայողները լիովին ապահովված են թարմ, բարձր կալորիականությամբ սննդով և այլ տեսակի պաշարներով։
Ազատագրված տարածքներում տեղակայված ստորաբաժանումներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու, զորքերի սպասարկումը կազմակերպելու և անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններն էլ ավելի բարելավելու համար շարունակվում են համալիր միջոցառումները։