Զորավարժություններ են անցկացվում Առանձին համազորային բանակի ստորաբաժանումներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Զորավարժություններ են անցկացվում Առանձին համազորային բանակի ստորաբաժանումներում.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
15:00     13 04 2022    
Համակարգիչների և հատուկ ծրագրային ապահովման սարքերի կիրառմամբ վարժանքների ընթացքում, որոնք առկա են Առանձին համազորային բանակի ստորաբաժանումների ուսումնական կենտրոններում, ստուգվում են հրամանատարների՝ իրական մարտական պայմաններում ստորաբաժանումները և զենքերը կառավարելու ունակությունները, կատարելագործվում են անձնակազմի գործնական հմտությունները:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Մշտական տեղակայման կետերում և ուսումնական կենտրոններում անօդաչու թռչող սարքերի անձնակազմերը, կապի ստորաբաժանումները և ռեակտիվ հրետանու մարտկոցները կատարում են համակարգված գործողություններ։

Դժվար լեռնային պայմաններում հատուկ ջոկատայինները ոչնչացնում են պայմանական թշնամու ահաբեկչական խմբերը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս