Ադրբեջանում անցկացվում է տանկային բիաթլոն- ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանում անցկացվում է տանկային բիաթլոն- ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:10     09 04 2022    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝՝ ադրբեջանական բանակում անցկացվում են մրցույթներ «Լավագույն տանկային անձնակազմ»-ի կոչման համար։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, մրցույթներում տանկային անձնակազմերը կատարում են պայմանական հակառակորդի ցամաքային և օդային թիրախները, ինչպես նաև հակատանկային զենքերը տեղից և շարժման ժամանակ ոչնչացնելու առաջադրանքներ՝ հաստատված ժամկետներում ականապատ դաշտերը և այլ խոչընդոտները հաղթահարելուց հետո։

Մրցույթի արդյունքների հիման վրա կորոշվի լավագույն տանկային անձնակազմը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս