Առանձին համազորային բանակում անցկացվել է ավտոմոբիլային տեխնիկայի մրցույթ-ստուգատես - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Առանձին համազորային բանակում անցկացվել է ավտոմոբիլային տեխնիկայի մրցույթ-ստուգատես -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:58     08 04 2022    
Առանձին համազորային բանակում անցկացվել է ավտոմոբիլային տեխնիկայի մրցույթ-ստուգատես, որի ընթացքում ստուգվել է գործող բոլոր մեքենաների ամենօրյա պահպանման սպասարկումը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը հղումով։

Մրցույթին, տարբեր մակնիշի և նշանակության մեքենաների, միկրոավտոբուսների և ավտոբուսների հետ միասին, ներգրավվել են ավտոմոբիլային տեխնիկա և թիկուքային նշանակության սարքավորումներ, որոնք նախատեսված են դաշտային պայմաններում զինվորների սննդի և ջրի կարիքները բավարարելու համար, շարժական սառնարաններ և հացթխման արտադրամաս, ջրի բաքեր և դաշտային խոհանոց:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս