Ստուգվել է «Էֆես-2022» զորավարժություններին մասնակցող անձնակազմի պատրաստվածությունը
 Ստուգվել է «Էֆես-2022» զորավարժություններին մասնակցող անձնակազմի պատրաստվածությունը
14:40     07 04 2022    
Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Սուբխան Բեքիրովը ստուգել է՝ անձնակազմի պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև ապահովումն ու հագեցվածությունը, որը կմասնակցի «Էֆես-2022» բազմազգ զորավարժություններին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից։

Ս.Բեքիրովը հանդիպել է զորավարժություններին մեր երկիրը ներկայացնող զինծառայողների հետ և ՊՆ ղեկավարության անունից հաջողություններ մաղթել նրանց։

Նշենք, որ «Էֆես-2022» բազմազգ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Թուրքիայի Հանրապետության Իզմիր քաղաքում՝ այս տարվա մայիս-հունիս ամիսներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Էֆես-2022  


Լրահոս