Զաքիր Հասանովը զննել է նոր ռազմական ենթակառուցվածքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Զաքիր Հասանովը զննել է նոր ռազմական ենթակառուցվածքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:35     07 04 2022    
Ադրբեջանական բանակում ընթացող բարեփոխումների շրջանակում շարունակվում են միջոցներ ձեռնարկել ժամանակակից չափանիշներին համապատասխանող ռազմական ենթակառուցվածք ստեղծելու և ստորաբաժանումների մարտունակության բարձրացման ուղղությամբ։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և գերատեսչության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ծանոթացել են Ցամաքային զորքերի համազորային ուսումնական կենտրոնի նոր վարչական շենքում ստեղծված պայմաններին, ինչպես նաև՝ ուսուցման ոլորտում իրականացվող աշխատանքներին։


Նշվել է, որ իրական մարտական պայմաններին հարմարեցված կենտրոնում, հաշվի առնելով զորքերի տարբեր տիպի ստորաբաժանումների նշանակությունը, ստեղծել է անհրաժեշտ ենթակառուցվածք՝ զինվորականների մարտականպատրաստության և մարտավարական-մասնագիտական հմտությունների զարգացման համար։

Այնուհետև նախարարության ղեկավարությունը ծանոթացել է Քելբաջարի շրջանում տեղակայված զորամասում ստեղծված պայմաններին։

Վերջում Զաքիր Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան պաշտոնյաներին՝ կապված զինվորական անձնակազմի մարտական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի մակարդակը մշտական բարձր մակարդակի վրա պահելու հետ:
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Քելբաջար  


Լրահոս