Նախչըվանի կայազորի զորքերում ավարտվել են հրամանատարաշտաբային զորավարժությունները
 Նախչըվանի կայազորի զորքերում ավարտվել են հրամանատարաշտաբային զորավարժությունները
15:05     05 04 2022    
«Նախչըվանի կայազորի զորքերի 2022 ուսումնական տարվա համակարգման պլանի» համաձայն անցկացվող հրամանատարաշտաբային վարժանքներն ավարտվել են:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Նախչըվանի կայազորի սիմուլյացիոն կենտրոնում անցկացված հրամանատարաշտաբային զորավարժությունների վերջին փուլում համակարգվել է ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտական գործողությունների պլանավորման և համատեղ առաջադրանքների կատարման հմտությունների զարգացմամբ, ստուգվել է շտաբների` որպես միասնական մարմնի համաձայնեցվածությունը, համակարգիչների միջոցով գնահատվել է զորամիավորումների և զորամասերի գործունեությունը:

Նշվել է պայմանական հակառակորդի ահաբեկչական խմբավորումների վնասազերծման համակարգված գործողությունների ձեռքբերումը, զենքի և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ժամանակակից սպառազինության համակարգերի և տեխնիկական միջոցների հաջող օգտագործումը: Զորամիավորումների հրամանատարներին տրվել են համապատասխան ցուցումներ՝ նախապատրաստվելու հերթական զորավարժություններին։

Zinvor.info

Հեշթեգներ. Նախչըվան   Զորավարժություններ  


Լրահոս