Ադրբեջանցի հրետանավորներն ու հրթիռավորները դիպուկ կրակով ոչնչացրել են բոլոր թիրախները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանցի հրետանավորներն ու հրթիռավորները դիպուկ կրակով ոչնչացրել են բոլոր թիրախները.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:43     06 04 2022    
2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ցամաքային զորքերի հրթիռային և հրետանային ստորաբաժանումները կատարել են համազարկային կրակի հրթիռային համակարգերից կրակելու առաջադրանքներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, պլանի համաձայն՝ ստորաբաժանումները, որոնք կցուցաբերեն կրակային աջակցություն, դուրս են բերվել մշտականտեղակայման վայրերից և զբաղեցրել պահեստային դիրքեր։

Իրական մարտական պայմաններին համապատասխան անցկացված վարժանքների ընթացքում անձնակազմերը հաջողությամբ կատարել են պայմանական հակառակորդի թիրախները հայտնաբերելու և ոչնչացնելու առաջադրանքներ։

Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել հրթիռային և հրետանային ստորաբաժանումների կառավարման հմտությունները՝ հաշվի առնելով Հայրենական պատերազմում ձեռք բերված փորձը, բարձրացնել զինծառայողների գիտելիքների և հմտությունների մակարդակը:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս