Ադրբեջանցի հրետանավորները մարտական կրակ են վարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանցի հրետանավորները մարտական կրակ են վարել.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:00     30 03 2022    
2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ցամաքային զորքերի հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, անձնակազմի դաշտային և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով անցկացված վարժանքների ընթացքում հրետանային ստորաբաժանումները կրակային դիրք են զբաղեցրել նշանակված վայրերում։

Զորավարժությունների ընթացքում մշակվել են հրետանային կայանքները մարտական և երթային վիճակի բերելու, տարբեր զորատեսակների հետ համագործակցությամբ կրակի կառավարման և այլ հարցեր։ Ստուգվել են հրամանատարական կազմի արագ որոշումներ կայացնելու ունակությունը, ինչպես նաև զինծառայողների գիտելիքներն ու հմտությունները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս