Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից
Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալները, զորատեսակների հրամանատարները, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների ղեկավարները։ Տեսակապով հանդիպմանը միացել են ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերի և զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաև պատասխանատու այլ սպաներ։
Պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է նախագահ Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված առաջադրանքները։
Միջոցառման ժամանակ լայն վերլուծություն է կատարվել ադրբեջանա-հայկական պետական սահմանին տիրող իրավիճակի և Ղարաբաղի տնտեսական գոտում գործողության պայմանների շուրջ։ Նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտոնատար անձանց՝ զորամասերի մարտական պատրաստության բարձր մակարդակը պահպանելու, ծառայողական և մարտականգործունեությունը մշտապես կատարելագործելու, զգոնությունը բարձրացնելու վերաբերյալ։
Զաքիր Հասանովը հանձնարարել է անցկացնել իրական մարտական պայմաններին համապատասխան ինտենսիվ վարժանքներ և գործնական պարապմունքներ՝ ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման, ինչպես նաև մարտական առաջադրանքները ճշգրիտ և ժամանակին կատարելու զորամասերի մշտականպատրաստվածության համար։
Նախարարը համապատասխան պաշտոնյաներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բարձր լեռնային և խստաշունչ կլիմայական պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների նյութատեխնիկական և ինժեներական աջակցությանը։