Ադրբեջանի խորհրդարանը կհաստատի՝ «Կովկասյան արծիվ» հատուկ նշանակության ուժերի զորավարժությունների մասին փաստաթուղթը
 Ադրբեջանի խորհրդարանը կհաստատի՝ «Կովկասյան արծիվ» հատուկ նշանակության ուժերի զորավարժությունների մասին փաստաթուղթը
20:05     28 03 2022    
Ադրբեջանի խորհրդարանը կհաստատի՝ «Կովկասյան արծիվ» միացյալ հատուկ նշանակության ուժերի զորավարժությունների հետ կապված փոխըմբռնման հուշագիրը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դրա հետ կապած, Ադրբեջանի Հանրապետության կառավարության, Թուրքիայի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև՝ միացյալ հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունների մասին փոխըմբռնման հուշագրի հաստատման մասին օրենքի նախագիծը կքննարկվի՝ Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեի նիստում։

Բացի այդ, կոմիտեի այսօրվա նիստում քննարկվելու է՝ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի քարտուղարության ֆինանսական կանոնների մասին համաձայնագրի անդամ երկրների պարտադիր վճարների չափի մասին Արձանագրությունը հաստատելու մասին Ադրբեջանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խորհրդարան   Զորավարժություններ  


Լրահոս